02/08/2016 13:13
Պակիստանում ավտոբուսը բախվել է բեռնատարին, կան զոհեր
Պակիստանի Ջամշորո շրջանում ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ ավելի քան 30-ը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Տուժածների շարքում կան կանայք և երեխաներ: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց, առնվազն յոթի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ինչպես նշվում է, վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը և բախվել առջևով ընթացող բեռնատարին: Ավտոբուսում եղել է ավելի քան 50 մարդ, և այն ուղևորվում էր Կարաչի: