02/08/2016 12:29
Մահացել է Ռումինիայի թագուհին
Շվեյցարիայում օգոստոսի 1-ին 92 տարեկանում մահացել է Ռումինիայի թագուհի Աննան` Միխայ թագավորի կինը, հայտնում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ Աննան մահացել է Լոզանի արվարձանում գտնվող Մորժ քաղաքի հիվանդանոցում հարազատների շրջապատում:
Վերջին շաբաթների ընթացքում նրան ամեն օր այցելել է ամուսինը` 94-ամյա թագավոր Միխայը: Ըստ ավանդույթի` թաղումը տեղի կունենա Ռումինիայում, Կուրտյա դե Արջեշ քաղաքում, որտեղ գտնվում են ռումինական թագավորների դամբարանները:
Համաժողովրդական հրաժեշտը տեղի կունենա նախ Սինայ քաղաքի արվարձանում գտնվող Պելեշ ամրոցում, ապա՝ Բուխարեստի թագավորական պալատի գահասենյակում:
Աննան և Միխայն ունեն 5 դուստր: