02/08/2016 13:49
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ՀՀ իշխանությանը վերջ դնել լրագրողների հանդեպ բռնության անպատժելիությանը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 29-ին Երևանի Սարի Թաղում ցուցը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ կիրառած բռնությունը:
«Քաղացիական հագուստով ոստիկանները՝ զինված մահակներով և պողպատե ձողերով հարվածել են լրագրողներին, այն դեպքում, երբ ոստիկանները տեղեկացված են եղել, որ նրանք լրագրողներ են և տեսանկարահանել են իրադարձությունները», - ասված է կազմակեպության տարածած հայտարարության մեջ:
«Իրադարձությունները տեսանկարահանող լրագրողները նպատակային թիրախավորվել են», - ասել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Յոհան Բիրը:
«Որոշները շարունակել են ծեծի ենթարկվել, երբ չեն դադարել տեսանկարահանել: Նման պահվածքը պետք է պատժվի, որ այս դեպքերը այլևս չկրկնվեն: Մենք իշխանություններին կոչ ենք անում վերջ դնել լրագրողների հանդեպ բռնության անպատժելիությանը և ոստիկանությանը պարզ հրահանգել, որ նման բան այլևս չանեն», - ասել է Յահան Բիրը: