09/08/2016 15:12
ԵՄ խորհուրդը որոշել է չտուգանել Իսպանիային և Պորտուգալիային
ԵՄ խորհուրդը որոշել է չտուգանել Իսպանիային և Պորտուգալիային բյուջեի դեֆիցիտը կրճատելու ժամկետները խախտելու համար, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Խորհրդի մամուլի ծառայությանը:
«Խորհուրդը որոշել է չտուգանել Պորտուգալիային և Իսպանիային՝ բյուջեի չափազանց մեծ դեֆիցիտը վերացնելու համար արդյունավետ միջոցներ ընդունելու», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ԵՄ խորհուրդը երկու երկրների համար նոր ժամկետներ է սահմանել բյուջեի դեֆիցիտի շտկման և ձեռնարկած քայլերի մասին հաշվետվություն ներկայացնելու համար։
«Խորհուրդը Պորտուգալիային կոչ է անում բյուջեի դեֆիցիտը 2016-ին կրճատել մինչև ՀՆԱ 2.5 տոկոսը։ Խորհուրդը Իսպանիային կոչ է անում 2016-ին կրճատել ընդհանուր դեֆիցիտը մինչև ՀՆԱ 4.6 տոկոս, 2017-ին՝ 3.1 տոկոս, 2018-ին՝ ՀՆԱ 2.2 տոկոս», – ասված է փաստաթղթում։