31/08/2016 11:38
Վրաստանի կառավարության ղեկավարն Ադրբեջանում կքննարկի տարածաշրջանային հակամարտությունները
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան, որտեղ կանցկացնի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, հայտնում է «Новости-Грузия»-ն:
«Այցի շրջանակներում պարոն Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ»,- նշում է գործակալությունը:
Կողմերը կքննարկեն Էներգետիկական ու տրանսպորտային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտությունները:
Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն: