08/09/2016 14:05
Հայաստանի քաղաքացին փորձել է հատել հայ-թուրքական սահմանը
Հայաստանում Ռուսաստանի Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են իրավախախտին, որը փորձել է ապօրինաբար հատել հայ-թուրքական սահմանը:
2016-ի սեպտեմբերի 6-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները հայտնաբերել են հետքեր, որոնք տանում էին պետական սահմանի ուղղությամբ: Սահմանապահ ջոկատի ստորաբաժանումների ու պահուստային ուժերի շնորհիվ իրավախախտին ձերբակալել են հենց պետական սահմանի մոտ՝ Խարկով բնակավայրի տարածքում:
Նախնական հարցաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի Գուրգեն Մազմանյանն է՝ ծնված 27.02.1998 թ, Բագրավան գյուղի բնակիչ, որը պարզաբանել է, որ վիճել է մոր ու քրոջ հետ ու մտադիր է եղել Թուրքիա գնալ: