26/09/2016 13:31
Իրանի ԿԲ-ն բանկերին թույլատրել է հաճախորդներին վարկային քարտեր տրամադրել
Իրանի Կենտրոնական բանկը երկրի բանկերին թույլ է տվել հաճախորդներին կրեդիտ քարտեր տրամադրել, հայտնում է РИА Новости-ն:
Քարտերը կթողարկվեն 3, 10 և 15 հազար դոլար սահմանաչափով: Դրանք կարող են օգտագործվել խանութներում կամ համացանցում գնումներ կատարելու համար:
Կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլու Սեիֆի խոսքով՝ բանկերին որոշ ժամանակ կպահանջվի վարկային քարտերի համակարգին վարժվելու համար: Քարտերը կտրամադրվեն՝ ըստ բանկերում ստացված դիմումների քանակի:
«Ճիշտ չէր լինի կարծել, թե այդ քարտերը բանկային ցանցում արագ կկիրառվեն»,- Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքն է մեջբերել գոծակալությունը: