28/09/2016 11:04
Մադուրոն հայտնել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ կառուցելու ցանկության մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման արդյունքներով` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ կառուցելու ցանկության և դրական երկկողմանի օրակարգի մասին, հայտնում է РИА Новости-ն:
Մադուրոյի ու Քերրիի հանդիպումը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Կոլումբիայի Կարտախեն քաղաքում, որտեղ նրանք մասնակցում էին այդ երկրի իշխանությունների ու խռովարարների միջև խաղաղության մասին վերջնական համաձայնագրի ստորագրման արարողությանը:
«Ես ցանկանում էի և ցանկանում եմ Բարաք Օբամայի, նաև ԱՄՆ հաջորդ նախագահի հետ հարաբերությունների լավացում»- ասել է Վենեսուելայի առաջնորդը իր «Մադուրոյի հետ» ամենշաբաթյա ծրագրում:
Նրա խոսքով` Քերրիի հետ հանդիպումը անցել է դիվանագիտական հաճելի մթնոլորտում: