28/09/2016 12:39
Օբաման 50 տարվա մեջ առաջին անգամ Կուբայում ԱՄՆ դեսպանի թեկնածու է առաջադրել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 50 տարվա դադարից հետո առաջին անգամ Կուբայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում թեկնածու է առաջադրել, հաղորդում է Սպիտակ տունը: Այժմ այդ պաշտոնում դիվանագետի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ սենատը, հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր ես հպարտությամբ եմ հայտարարում Ջեֆրի Դելորենտիսի առաջադրման մասին, նա կդառնա Կուբայում վերջին 50 տարվա ընթացքում առաջին ԱՄՆ դեսպանը»,- հայտնում է Սպիտակ տունը՝ հղում անելով Օբամայի հայտարարությանը:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ այդ նշանակումը ծայրահեղ կարևոր նշանակություն կունենա Միացյալ Նահանգների և Կուբայի հարաբերությունների կարգավորման հարցում: