19/10/2016 15:00
Խորհրդարանական խմբակցություններն Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության են եկել
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հինգ խմբակցությունները համաձայնության են եկել Ընտրական օրենսգրքի շուրջ։
Մասնավորապես, Լ.Զուրաբյանը նշեց, որ հաջողվել է հստակեցնել սուտ հայտարարության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քրեական պատասխանատվության ենթարկել անձին, եթե վերջինիս սուտ հայտարարությունն արվել է դիտավորությամբ կամ հանցավոր անփութությամբ։
Վերջինս նշեց, որ եթե սուտ հայտարարությունը արվում է դիտավորությամբ, ապա նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ հանցավոր անփութության համար իշխանության հետ ձեռքբերված կոմպրոմիսի արդյունքում պատիժը կլինի տուգանքի տեսքով (առավելագույնը մինչև 800 հազար դրամ), իսկ ծայրահեղ դեպքերի համար կնախատեսվի մինչև երկու տարի ազատազրկում։