05/12/2016 21:30
Իսպանիայի հարավում ջրհեղեղի զոհ է դարձել է 2 մարդ
Իսպանիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով Կոստա դել Սոլի շրջանում և Կադիս քաղաքում երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնում է RosBalt.ru-ն հղում անելով El Pais պարբերականին:
Ինչպես մանրամասնում է Diario SUR-ը՝ մահացել է 26-ամյա կին և Endesa էներգետիկ ընկերության աշխատակից, որը վերանորոգելիս է եղել էլեկտրահաղորդման վնասված գծերը:
Պարբերականի տվյալով՝ Մալագայի շրջանում ուժեղ անձրևների հետևանքով ջրի տակ են հայտնվել ավտոտնակներ, տներ և գրասենյակային տարածքներ, դպրոցները փակվել են: