09/12/2016 13:14
Խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդը» կմասնակցի առանց դաշինքի. Մհեր Շահգելդյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում բրիֆինգների ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդը» մասնակցելու է առանց դաշինքի։
«Մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքով գնալ ընտրություններին։ Բայց այսօր կան կուսակցություններ, որոնք ցանկություն են հայտնել միավորվել «Հայկական վերածննդին»»,- ասաց և ընդգծեց, որ իրենք միավորմանը դեմ չեն, մինդչեռ դաշինքով ընտրություններին չեն մասնակցի։