12/01/2017 19:35
Մոսկվան հույս ունի, որ Պուտինն ու Թրամփը «լեզու կգտնեն»
Մոսկվայում համոզված են, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերություններում հարգանքը պետք է ավելի մեծ լինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկոսխության հույս ունեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Նախագահ Պուտինն իր գործողություններով և իր հայտարարություններով հստակ հարգանք է ցուցաբերում մեր գործընկերների նկատմամբ։ Սակայն այդ հարգանքը կարող է միայն փոխադարձ լինել։ Այդ պատճառով ռուս–ամերիկյան հարաբերություններում մեր կարծիքով հարգանքն ավելի մեծ պետք է լինի», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն հույս ունի, որ երկու երկրների առաջնորդները «լեզու կգտնեն»։