20/01/2017 19:59
Իտալիայում ձնահյուսքի տակ հայտնված հյուրանոցում ողջ մնացածների թիվը հասել է 8-ի
Իտալիայում ձնահյուսքի տակ հայտնված Rigopiano հյուրանոցում փրկարարները հայտնաբերել են ևս երկու ողջ մնացածի, հայտնում է РБК-ն՝ հղում անելով La Repubblica պարբերականին: Այդպիսով՝ սառցե փլատակներից փրկվածների թիվը հասել է ութի. երկու երեխա և երեքական կին ու տղամարդ:
Ինչպես հայտնել է փրկարարներից մեկը, ձյան տակից փրկվել են մայրն ու դուստրը, որոնք փլատակներում մնացել են ավելի քան 40 ժամ: