18/02/2017 16:00
Հեսա կսկսենք իրար հայհոյել ընտրությունների ժամանակ՝ կմտածեն պառակտվել ենք. Մանվել Գրիգորյան
Ընտրություններին ընդառաջ ներքաղաքական լարվածությունը կարող է անդրադառնալ նաև սահմանին տիրողջ իրավիճակի վրա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։
«Սադրանք սաղ օրն էլ անում ա շան տղան, ավելի կարա թեժացնի, որովհետև գելն անբորի ա ման գալիս: Հեսա կսկսենք խառնվել, իրար հայհոյել ընտրությունների ժամանակ, վիրավորել, անպատվել, կմտածեն` պառակտվել ենք, կսկսեն սահմանին լարել, արյուն թափել», - նշեց նա։
Հարցին՝ հնարավոր է, որ փետրվարի 20-ին Արցախում կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ էլ իրավիճակը շփման գծում լարվի. Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանային լարվածությունը 1988թ.-ից կա, եթե էնտեղ էլ անշնորհքություններ, բան լինեն, վարկաբեկենք, թուրքն էլ առիթից օգտվում ա: Առանձնացրեք նրան, որը վատն ա, անպատվեք, բայց մի ասեք գեներալները, որովհետև կան գեներալներ, որոնք սահմանին են ծառայում, մեկ էլ տեսար մի գեներալ վատ բան ա արել, սկսում են ասել` գեներալները, ըտենց մի արեք»: