20/02/2017 16:40
Սիրիայի ԱԳՆ. Ահաբեկչությունը հովանավորող երկրները չպետք է միջամտեն երկրի ներքին գործերին
Ահաբեկիչներից Հալեպի ազատագրումը պատմական հաղթանակ էր, որը հանգեցրեց տարածաշրջանում և միջազգային թատերաբեմում ուժերի վերաբաշխմանը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և միգրանտների հարցերի փոխնախարար Ֆեյսալ ալ-Մեքդադը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գոթրծակալությանը:
Ալ-Մեքդադը նշել է, որ Հալեպի ազատագրումն Արևմուտքի երկրների ագրեսիվ ծրագրերի ձախողումն էր՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրանց սատարող ուժերի գլխավորությամբ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լայնածավալ դավադրություն էին ծրագրել Սիրիայի դեմ՝ Պաղեստինի և ընդհանրապես արաբական դիմակայության հարցում նրա դիրքորոշման համար:
Անդրադառնալով Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներին՝ նա կրկին մատնանշել է Սիրիայում ահաբեկչությունը ոչնչացնելու անհրաժեշտությունը՝ միջազգային հանրությանը կոչ անելով ճնշումներ գործադրել Սիրիայում, Իրաքում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում զինված կազմավորումներին ֆինանսավորող և սատարող երկրների վրա: