23/02/2017 14:59
Ժնևում վերսկսվել են միջսիրիական բանակցությունները
Ժնևում վերսկսվել են միջսիրիական բանակցությունները. չորրորդ փուլը մեկնարկել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ դրանց մասնակիցների երկկողմ հանդիպմամբ: Այդ մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը:
Բանակցությունների գլխավոր թեման, որոնք անցկացվում են գրեթե մեկ տարվա ընդմիջումից և Աստանայում նոր բանակցային հարթակի հայտնվելուց հետո, կդառնան Սիրիայի նոր կառավարության ստեղծումը, երկրի նոր սահմանադրության նախագծերը և ընտրությունների անցկացումը: Ժնևի բանակցությունների ձևաչափը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել. հանդիպումներն արդյոք կլինեն ուղղակի, ինչը պնդում է ընդդիմությունը, թե հատուկ դեսպանորդը կշարունակի մաքոքային դիվանագիտության պրակտիկան՝ հաջորդաբար հանդիպելով նրանցից յուրաքանչյուրի հետ: Դե Միստուրան ինքը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում նույնպես պարզություն չի մտցրել փետրվարի 23-ի իր աշխատակարգում: Նրա խոսքով՝ ձևաչափի վերաբերյալ որոշում կընդունվի օրվա առաջին կեսին պատվիրակությունների հետ հանդիպումներից հետո:
Դրա հետ մեկտեղ, բանակցությունների կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 15:00-ին բանակցությունների մասնակիցները կհավաքվեն լսելու դե Միստուրայի ողջույնի խոսքը, հրավիրված են նաև Սիրիայի Աջակցման միջազգային խմբի անդամ երկրների ներկայացուցիչները: ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը РИА Новости-ին հավաստել է, որ մասնակցելու է այդ արարողությանը: Դրա հետ մեկտեղ մեկ այլ պատվիրակությունում գործակալության աղբյուրն ավելի վաղ հայտնել է, որ փետրվարի 23-ի օրվա երկրորդ կեսին պլանավորված և լիագումար նիստ՝ Ժնև ժամանած սիրիական բոլոր պատվիրակությունների մասնակցությամբ: