24/02/2017 11:39
Մեքսիկայի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների կառուցման ցանկության մասին
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ազգային անվտանգության նախարար Ջոն Քելլիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ կառուցելու իր երկրի ցանկության մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Երկու նախարարների ներկայությունը Մեքսիկայում Դոնալդ Թրամփի վարչակազմի կառավարման այս սկզբնական փուլում վկայում է դրական հարաբերություններ կառուցելու հետաքրքրվածության մասին, որոնք կստեղծեն լավ պայմաններ Մեքսիկայի և ԱՄՆ-ի անվտանգության, զարգացման և բարգավաճման մասով», - ասվում է Մեքսիկայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Էնրիկե Պենյա Նյետոն նշել է, որ հանդիպումն անցել է երկխոսության ամրապնդման համար շատ կարևոր պահի։