25/02/2017 13:01
Ռունին կարող է խաղադաշտ դուրս գալ Մխիթարյանի փոխարեն
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, թե Ուեյն Ռունին կարող է փոխարինել վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանին Անգլիական լիգայի գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղում, փոխանցում է Sports.ru-ն:
«Պետք է որոշում կայացնեմ: Գիտեք, որ խաղում ենք երկու տարբեր համակարգով: Երբեմն հանդես ենք գալիս երկու հետակետայինով և փլեյմեյքերով: Երբեմն մեկ հենակետային և երկու կենտրոնական կիսապաշտպաններով ենք խաղում: Առանց Մխիթարյանի, եթե ցանկանանք խաղալ փլեյմեյքերով, ապա դա Ուեյնի դիրքն է: Հենց այդտեղ է նա բազմաթիվ հանդիպումներ անցկացրել: Ռունին տարբերակներից մեկն է: Եզրափակիչը յուրահատուկ հանդիպում է, և Ուեյնը տարբերակ է ինձ համար», - ասել է Մոուրինյուն: