Մատաղիս. Պատերազմներից հետո ոտքի կանգնող գյուղը. Լուսանկարներ

28/02/2017 17:30

Մատաղիս. Պատերազմներից հետո ոտքի կանգնող գյուղը. Լուսանկարներ


ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Մատաղիս գյուղն ու հարևան Թալիշը 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողություններից ամենաշատը տուժած բնակավայրերից էին:
Այսօր Մատաղիսն ունի 540 բնակիչ, որոնցից 245-ը` մինչև 17 տարեկան երեխաներ:

Մարդն իր տունը չի թողնի գնա` խալխի առաջ վիզ ծռի

Սահմանամերձ Մատաղիս տանող ճանապարհն անցնում է լեռնոտ տարածքով: Պարզ եղանակին ամենաբարձր ոլորանից գյուղը, կամ ինչպես այն սիրում են անվանել այստեղ ծառայողները` Մատաղիսի թագավորությունն, ափի մեջ է: Ուշադիր նայելիս կարելի է նկատել նույնիսկ տներից դուրս եկող ծուխն ու հետևել գյուղի կյանքին: Տեսածի խաղաղությունն ընդհատում են միայն մեզ ուղեկցողների պատմություններն, ովքեր բարձրադիր կետից ցույց են տալիս տեղանքն ու փնտրում ապրիլյան պատերազմի հետքերը:



Գյուղի առաջին թաղամասը «Նոր»-ն է: Այն այսպես են անվանում, քանի որ կառուցվել է Արցախյան առաջին` 90-ականների պատերազմից հետո: Ապրիլին հենց այս թաղամասն է իր վրա ընդունել հակառակորդի հրետակոծության ու հրթիռակոծության զգալի մասը: Այսօր դրա մասին վկայում են տների դարպասներին մնացած բեկորային հետքերը:



Երկու անգամ պատերազմ անցած ու սահմանին ապրել շարունակող այս գյուղը պատերազմից խաղաղություն պոկելու ամենավառ օրինակն է: Նույնիսկ տնամերձ լվացքի պարաններն են հուշում այդ մասին: Գունավոր սրբիչների ու մանկական հագուստի կողքին գրեթե յուրքանչյուր տանը զինվորական համազգեստ է կախված:



Գյուղամեջում մի խումբ երեխաներ ակտիվ վիճում են խաղալիք բեռնատարի համար: Նրանց սաստում է տատիկը` Ժենյա Եդիգարյանն, ով մեզ տեսնելով ուրախանում է.



«Էս ո՜նց համընկավ», - ու բացատրում, - «Հեսա հաստատ հարցնելու եք` «Մատաղիսում կյանքը ո՞նց ա», հենա ասեմ` շատ լավ: Նոր հեռու տեղերից բարեկամներս էին զանգել, ասում էին` «հ՞ն, ո՞նց եք», ես էլ ասեցի`«շատ լավ, չե՞ք հավատում` հեսա կգան, կնկարեն, կգցեն ինտերնետ` կտեսնեք», ու մեկ էլ դուք եկաք: Էս ո՜նց համընկավ»:

Ժենյա Եդիգարյանն, օգտվելով տաք եղանակից, արածեցնում է իր ոչխարների հոտը: Նրա շուրջը վազվզում են մի խումբ երեխաներ:



«Բոլորը թոռներս են, ընդհանուր արդեն 13 թոռ ունեմ»,- ասում է տատն ու շարունակում,- «Երեխաները կարևոր են` պիտի շատանանք: Մատաղիսցու երազանքն ա, որ մեր գյուղն աճի, զարգանա»:

Տատի ձեռքին գիրք է, հարցնում եմ` «ի՞նչ եք կարդում», ասում է` բուսաբուժության մասին.
«Մեր բնությունն այստեղ շատ հարուստ է, ես էլ այս գիրքը պատահական գտա, հիմա համ գործս եմ անում, համ կարդում, միգուցե օգտակար բույսեր ընկնեն աչքովս»:

2016թ.-ի ապրիլի մասին զգուշությամբ եմ հարցնում, ասում է` «ամենավատ օրերն էին, տղաս վիրավորվեց, Մատաղիսի գյուղապետն է` երևի իր մոտ եք գնում հա՞» ու միանգամից ավելացնում` «գրեք, որ իրանց նպատակին չեն հասնի»:

«Իրենք ուզեցին մեզ` խաղաղ բնակչությանը վնասեն, բայց մոռացան, որ մենք քոչվոր չենք: Մարդն իր տունը չի թողնի գնա` խալխի առաջ վիզ ծռի: Մարդ պիտի իր ստեղծածը վայելի, կիսատ թողածը` շարունակի: Մենք սովոր չենք մեր տունը, հողը թողնենք, գնանք ուրիշի ձեռքի հացին նայենք: Մենք ենք մեր հաց ստեղծողը», - ասում է Ժենյա Եդիգարյանն ու ավելացնում` «խաղաղությունն իմ համար երեխեքիս, թոռներիս հաջողությունն է»:

Խաղաղությունը պատկերացնում եմ մե՜ծ լավ բան

Իմ ու տատի զրույցին ուշադրությամբ հետևում է երեխաներից ամենամեծը` 11 տարեկան Անին: Ասում է` իր գյուղում ամենաշատը երեխաներին է սիրում ու իրենց խաղացած խաղերը.



«Տարբեր բաներ ենք խաղում` պախկվոցի, մեջմտնոցի: Ես մեջմտնոցին եմ ամենաշատը սիրում: Բայց դպրոց էլ եմ սիրում գնալ, որ մեծանամ, երազում եմ դառնալ բժշկուհի», - ասում է Անին:

Հարցնում եմ` խաղաղությունն ինչպե՞ս է պատկերացնում` ժպտում է:

«Պատկերացնում եմ, որ մի մե՜ծ բան է: Մի սիրուն լավ բան»:

Մատաղիսում ոչ միայն նորոգում են եղած տներն, այլև կառուցում նորերը` երիտասարդ ընտանիքների համար

Մատաղիսի գյուղապետը Զավեն Ավանեսյանն է: 2016թ.-ի ապրիլի 2-ին նա նույնպես վիրավորվել էր հակառակորդի հրետակոծության հետևանքով: Այսօր դրա մասին խոսել չի սիրում, ասում է` «ձեր առաջ առողջ կանգնած եմ, կարևորը դա է»:


Զավեն Ավանեսյան

Նա վստահեցնում է` ապրիլյան իրադարձություններից հետո գյուղի ամբողջ բնակչությունը վերադարձել է ու այսօր գրեթե ավարտվել են վերականգնողական աշխատանքները:

«Բավականաչափ աշխատանքներ իրականացվում են թե՛ ճանապարհաշինարարության առումով, թե՛ բնակարանաշինության: Ասեմ, որ ապրիլը տեսնելով՝ ժողովուրդն ավելի է համոզվում, որ իր ապրելու միակ տեղը սա է», - ասում է Զավեն Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին վերականգնվել է հրետակոծության հետևանքով տուժած դպրոցը.

«Ավելին` այսօր մեր երեխաների թվի համար այս դպրոցը բավարար չէ ու նախագիծ ունենք կառուցելու ևս մեկը: Նույնն էլ մանկապարտեզի առումով: Առաջիկայում նոր մանկապարտեզ կունենանք», - պատմում է գյուղապետը:

Հետաքրքրվում եմ` իսկ ի՞նչքան երիտասարդ ու երեխա կա գյուղում:

«Կարող եմ ասել, որ գյուղի բնակչության 95 տոկոսը մինչև 50 տարեկան են: Այսօր գյուղում կա 540 բնակիչ, որոնցից 245-ը` մինչև 17 տարեկան երեխա են: Ունենք երիտասարդ ընտանիքներ, որոնց առաջիկայում կառավարության տրամադրած միջոցներով կփորձենք օգնել տներով», - պատմում է Զավեն Ավանեսյանը:



Ըստ նրա` ապրիլյան իրադարձությունները մատաղիսցիներին ոչ թե վախեցրին, այլ դարձրին ավելի պատրաստ.

«Յուրաքանչյուր ընտանիքի անդամ մտածում է, որ ինքը պետք է պատրաստ լինի ցանկացած գործողության` սա է սահմանին ապրելու տարբերակը: Ապրիլից հետո դաշտերում լինում են կրակոցներ, բայց գյուղի վրա չեն կրակել: Բնականաբար, ոչ ոք չէր սպասում, որ 1994թ.-ի հրադադարից հետո կարող է նման բան լինել: Ապրիլից հետո մենք համոզվեցինք, որ թշնամին չի փոխվել: Եթե ստացվի այնպես, որ թշնամին նորից անցնի հարձակման, ժողովուրդը պատրաստ կլինի», - վստահեցնում է Զավեն Ավանեսյանը:

Վերջում` Մատաղիսի նոր «բրենդի» մասին

Մատաղիսի գյուղապետը մեզ ճանապարհելիս ժպտում է` «մի լավ լուր էլ ունենք», ասում է ու գրպանից հանում հեռախոսը: Լուսանկարում խավիարի տարա է՝ արտադրված Մատաղիսում:



Տարիներ առաջ Արցախի կառավարությունը Մատաղիսում հիմնադրեց խավիարի արտադրություն: Նախատեսված էր այն զարգացնել ու հիմնական արտադրանքն արտահանել: Զավեն Ավանեսյանի խոսքով` խավիարի արտադրական գործընթացը հիմա լիովին վերականգնվել է:

«Ապրիլին կրած վնասներն արտադրամասում ևս արագ վերականգնվել են ու, ինչպես տեսաք, արդեն ունենք առաջին փորձնական արտադրանքը: Այդ չափաբաժինը նախատեսված է սպառման շուկա գտնելու համար: Այն հիմնականում կարտահանվի ու սպառման շուկայի հստակեցումից հետո, կսկսվի մասսայական արտադրություն»: 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան, Լուսանկարները` Լիլիան Գալստյանի

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան Այսօր, 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից Այսօր, 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում Այսօր, 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը Այսօր, 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան Այսօր, 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը Այսօր, 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան Այսօր, 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) Այսօր, 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) Այսօր, 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) Այսօր, 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) Այսօր, 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան Այսօր, 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի Այսօր, 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ Այսօր, 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան Այսօր, 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է Այսօր, 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի Այսօր, 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին Այսօր, 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել Այսօր, 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան Այսօր, 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը Այսօր, 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան Այսօր, 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ Այսօր, 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը Այսօր, 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Այսօր, 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Այսօր, 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին Այսօր, 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան Այսօր, 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան Այսօր, 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի Այսօր, 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց Այսօր, 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան Այսօր, 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը Այսօր, 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին Այսօր, 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին Այսօր, 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա Այսօր, 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան Այսօր, 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել Այսօր, 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից Այսօր, 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան Այսօր, 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում Այսօր, 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան Այսօր, 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ Այսօր, 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը Այսօր, 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան Այսօր, 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան Այսօր, 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Այսօր, 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից Այսօր, 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) Այսօր, 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Այսօր, 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին Այսօր, 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին Այսօր, 11:16 Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին Այսօր, 11:14 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. Սարգսյան Այսօր, 11:12 YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Այսօր, 11:09 Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Այսօր, 11:07 Այսօր ռադիոյի միջազգային օրն է Այսօր, 10:59 Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ Այսօր, 10:51 Գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ Սիմոնյան Այսօր, 10:46 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Այսօր, 10:44 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին Այսօր, 10:34 Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին Այսօր, 10:26 Փողոցային առևտուրն արգելված է. ստուգայց` Նոր Նորքում Այսօր, 10:14 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:11 Հրդեհ՝ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում Այսօր, 10:03 Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել Այսօր, 10:01 Գետափնյա գյուղի մոտի կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել Այսօր, 09:57 Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ Այսօր, 09:53 ԱՄՆ-ն Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ Միլլեր Այսօր, 09:50 «Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում է կատարվել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան Այսօր, 09:47 «Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել Այսօր, 09:43 «Փաստ». ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել՝ կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին Այսօր, 09:38 «Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի Այսօր, 09:36 «Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում Այսօր, 09:30 «Հրապարակ». Ծառայել իր զեմլյակի՞ն, թե՞ ժողովրդի կողմն անցնել․ Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու Այսօր, 09:16 ՊՆ-ն արձագանքել է տեղեկությանը, թե «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» 06/05/2024 22:44 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները

Տվյալ բաժնի վերջին նյութերը