20/03/2017 17:11
Կրեմլում մեկնաբանել են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավորությունը
Սիրիայում կարգավորման պարամետրերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խաղաղ գործընթացի մասնակիցներին կհաջողվի համաձայնության գալ բանակցություններում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Շատ դրույթներ, քաղաքական կարգավորման հնարավոր կոնֆիգուրացիաներ արդեն ձևավորված են, և դրանք բանակցությունների օրակարգում են: Առայժմ բանակցություններում միասնական կարծիք չկա, գործընթացը բավականին դժվար Է առաջ գնում: Նման իրավիճակում ես չեմ կարծում, որ կարելի է մի քանի պարամետրերի շուրջ առանձին խոսել, նախքան կհաջողվի պայմանավորվածության հասնել դրանց շուրջ», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Այսպես է նա պատասխանել սիրիական կարգավորման վերաբերյալ ռուս խորհրդարանականների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին: Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ավելի վաղ ասել է, որ հնարավոր չԷ Սիրիայում հաշտության գործընթացը պատկերացնել առանց ազգային ինքնավարությունների ստեղծման: Այս հայտարարությունը նա արել է Դամասկոսում, ուր երկուշաբթի Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը ժամանել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ միասին: Իր կողմից Պեսկովը հիշեցրել Է, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը, իսկ իրականացնում է ԱԳՆ-ն: