23/03/2017 12:25
ԱՄՆ Կոնգրեսը ՀԴԲ-ից փաստաթղթեր է պահանջել Թուրքիայի հետ Ֆլինի շփումների մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ կոմիտեն Սպիտակ տնից և ՀԴԲ-ից փաստաթղթեր է պահանջել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայք Ֆլինի Թուրքիայի և ՌԴ հետ ունեցած շփումների մաիսն, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ կոմիտեն ցանկանում է իմանալ Ֆլինի շփումների մասին և թուրքական, ռուսական, ինչպես նաև այլ աղբյուրներից նրա ստացած հնարավոր վարձատրության մասին:
Ֆլինը հեռացավ պաշտոնից այն ժամանակ, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տվել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփման մասին: