23/03/2017 10:51
Ուկրաինայի Խարկովի մարզում պայթյուններ են որոտացել զինամթերքի պահեստներում
Ուկրաինայի Խարկովի մարզում լույս հինգշաբթի գիշերը պայթյուններ են որոտացել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում:
«Տեղեկատվությունը ստացվել է գիշերվա ժամը մոտ 3-ին», - «Интерфакс»-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Ինչպես հաղորդվել էր, Բալակլեյայի շրջանային վարչակազմի ղեկավար Ստեպան Մասելսկին հաստատել է պայթյունների վերաբերյալ տեղեկատվությունը: Նա նշել է, որ իշխանությունները գրեթե ավարտել են բնակիչների տարհանումը հինգկիլոմետրանոց գոտուց: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: