25/03/2017 12:03
Սենթ Լուիսում հրաձգության հետևանքով դեռահաս է զոհվել
Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 7 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով KMOV հեռուստաալիքին:
Նշվում է, որ մի քանի անծանոթ մոտեցել են փողոցում հավաքված մարդկանց խմբին և կրակ բացել նրանց ուղղությամբ։ 15-ամյա դեռահասը տեղում մահացել է։ Բացի այդ, վիրավորվել է 8-ամյա երեխա, ով գտնվում է ծանր վիճակում։ Մյուս 6 վիրավորները 17-40 տարեկան են։
Քննության վարկածով՝ կրակը բացել է 3 անձ։ Ներկայում ոստիկանությունը փնտրում է հանցագործներին և փորձում պարզել տեղի ունեցածի պատճառները։