30/03/2017 12:31
ԱՄՆ-ում խոշոր վթարի հետևանքով 12 մարդ է մահացել
ԱՄՆ-ում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 12 մարդ է մահացել, երեք հոգի վիրավոր է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վթարը տեղի է ունեցել Տեխաս նահանգի ճանապարհին: Տեղական եկեղեցուն պատկանող ավտոբուսը բախվել է պիկապին: Ավտոբուսում գտնվել են Նյու Բրաունֆելս քաղաքի բապտիստական եկեղեցու հավտացյալները: Պիկապի վարորդը վնասվածքներ է ստացել, նրանից բացի մեքենայում ուրիշ մարդ չի եղել:
Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքերը: Առայժմ պարզ չէ, թե ում մեղքով է այն տեղի ունեցել: