20/04/2017 09:25
ՍԴ ներկայացրած դիմումը խիստ ձեռնտու է ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը. «Ժամանակ»
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը խիստ ձեռնտու է եղել Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող իշխանությանը: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Բանն այն է, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումի առկայությունը մանդատների բաժանումը, նոր խորհրդարանի ձևավորումն ու լիազորությունների ստանձնումը հետաձգվում է երկու շաբաթով: Այդ ընթացքում իշխանությունը Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տ. Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար», - հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: