22/05/2017 12:36
Թուրքմենստանի փոխվարչապետ Բատիր Էրեշովն ինքնասպան է եղել
Մայիսի 3-ին Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ կյանքի 52 տարում Աշխաբադում մահացել է Թուրքմենստանի փոխվարչապետ Բատիր Էրեշովը:
Ինչպես հայտնում է «Хроника Туркменистана»-ն, հղում անելով իր աղբյուրեին, նրա մահվան պատճառը դարձել է ինքնասպանությունը. Էրեշովը կախվել է:
Բատիր Էրեշովը համակարգում էր արդյունաբերությունը: Ենթադրվում է, որ հնարավոր է՝ նա ներգրավվել է Թուրքմենստանում սկսված հակակոռուպցիոն արշավի ընթացքում բացված գործերից մեկում: Նրա որդին ձերբակալվել էր ապրիլի վերջին: