23/05/2017 16:00
Արա Բաբլոյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին և Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին:
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած դաժան ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան և անմարդկային արարքը:
Մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը», - ասված է ԱԺ նախագահի ուղերձում: