21/06/2017 16:28
Լոնդոնում կոշիկի ռաժոկով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով քաղաքի հյուսիսային «Րիջենթս փարք»-ի շրջանում գտնվող մզկիթի մոտ հարձակվել է քաղաքացիների վրա, հայտնում է Telegraph-ը՝ հղում անելով իրավապահներին, փոխանցում է Lenta.ru-ն:
Կանչով ժամանած ոստիկանները նկատել են տղամարդու, որը թափահարում էր անհայտ առարկայով: Իրավապահները օգտագործել են հատուկ միջոցներ և վնասազերծել նրա: պարզվել է, որ նրա ձեռքի առարկան կոշիկ հագնելու հարմարանք՝ ռաժոկ էր:
Հարձակման արդյունքում տուժածներ չկան: Միջադեպի չի դիտարկվում որպես ահաբեկչություն: