22/06/2017 20:30
Եղիզաբեթ թագուհու ամուսնուն հիվանդանոցից դուրս են գրել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսնուն` Էդինբուրգի դուքս Ֆիլիպին, դուրս են գրել հիվանդանոցից, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ին:
96-ամյա Ֆիլիպը հոսպիտալացվել էր ինֆեկցիայի պատճառով նախազգուշական նկատառումներով: Նա 2 գիշեր է անցկացրել թագավոր Էդուարդ 8-րդի անվան կլինիկայում:
Պալատից հրաժարվել են ներկայացնել Ֆիլիպի առողջական ներկա վիճակի մանրամասները: