28/06/2017 14:46
Էրդողանը չի բացառել Սիրիայում ռազմական նոր գործողությունների անցկացման հնարավորությունը
Թուրքիան պատրաստ է ռազմական նոր խոշոր գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում, եթե սահմաններին վտանգ սպառնա, «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ներկա պահին Սիրիայում բացասական պրոսեցներ են ընթանում։ Եթե դա մեր սահմաններին սպառնա, ապա կարձագանքենք այնպես, ինչպես «Եփրատի վահան» օպերացիայի ժամանակ եղավ», - ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ այս անգամ հնարավոր է, որ գործողություններն ընդգրկեն Մանբիժ և Ռաքքա քաղաքները, որպեսզի քրդերին հնարավորություն չտրվի այնտեղ պետություն ստեղծել։