29/06/2017 16:55
Իրանը նախատեսում է օգտագործել իր կապերը ԿԺԴՀ-ի հետ իրավիճակը կարգավորելու համար
Իրանի իսլամական խորհրդի նախագահ Ալի Արդաշիր Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի բացառում իր կապերի օգտագործումը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ՝ Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանն աջակցելու համար, հայտնում է Րյոնհափը:
«Մենք պետք է զարգացնենք և առաջ տանենք քաղաքական երկխոսությունը», - ասել է Լարիջանին՝ ընգծելով, որ Թեհրանն իր արտաքին քաղաքականության մեջ հիմնվում է ցանկացած խնդրի խաղաղ լուծման սկզբունքների վրա։