18/07/2017 15:27
Ավելի հակված եմ աշխատանքը նախընտրել. Արման Թաթոյանն՝ ամառային հանգստի մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է Aysor.am-ի ամառային շարքին՝ պատմելով, թե ինչպես է նախընտրում կազմակերպել հանգիստը:
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Չեմ որոշել դեռ: Ամեն դեպքում, Արցախում շատ հաճախ եմ լինում և չեմ բացառում, որ նաև Արցախում կարող եմ հանգստանալ:
- Ի՞նչ եք նախընտրում թե՞յ Անգլիայում, թե՞ սուրճ Փարիզում:
- Չեմ մտածել այդ հարցի շուրջ:
- 3 իր, որ վերցնում եք հանգստի գնալիս:
- Դրանք բոլորը մասնագիտական են:
- Ի՞նչ իր եք բերում այցելած երկրից:
- Տվյալ երկրի պատմությունը խորհրդանշող որևէ բան:
- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև…
- Որովհետև հնարավոր է ավելի լավ ճանաչել երկիրը, բնությունը…
- Եթե հանգիստ, ապա…
- Ապա մեր երկրում:
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
-Չեմ կարող միանշանակ ասել, կախված է ժամանակից և հանգամանքներից:
- Տեկիլա՞, թե՞ մարգարիտա:
- Ոչ մեկ:
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է. «Եթե սիրում ես աշխատանքդ, արձակուրդի կարիք չունես», համաձա՞յն եք:
- Երևի թե, նայած ժամանակահատվածի և ծարնաբեռնվածության աստիճանի: Ես ավելի հակված եմ աշխատանքը նախընտրել: