22/07/2017 13:30
Զարմացած չեմ, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահին. Արմեն Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը զարմացած չէ, որ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահին:
«Պուտինը Թրամփի հետ էլ է հանդիպում, բայց դա չի նշանակում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ջերմ են: Հանդիպման փաստը դիվանագիտության գործիք է, ոչ թե արդյունք: Ես զարմացած չեմ, որ Ռուսաստանի նախագահն հանդիպել է Ադրբեջանի նախագահին: Կանխատեսելի է կոնսուլտացիաների նաև այլ ռաունդ», - այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ԱՀ նախագահների հանդիպումը կարող է նախապատրաստական աշխատանք լինել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ: