24/07/2017 18:03
Ոստիկանություն. Շվեյցարիայում բենզասղոցով հարձակումն ահաբեկչություն չէ
Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ շվեյցարական Շաֆֆհաուզեն քաղաքում բենզասղոցով տեղի ունեցած հարձակումն ահաբեկչության հետ կապ չունի, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ոստիկանությունից նաև հայտնել են, որ հարձակվողի մասին արդեն կան տվյալներ, նրան փնտրում են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեյցարիայում անհայտ անձը բենզասղոցով վիրավորել է 5 մարդու: