25/07/2017 18:30
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները կքննարկի հուլիսի 26-ին
Եվրահանձնաժողովի կոլեգիան հուլիսի 26-ին կքննարկի Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Այս հարցով իրենց կարծիքը կհայտնեն ԵՀ ղեկավարի Էներգամիության գծով տեղակալ Մարոշ Շեֆչովիչը և էներգետիկայի ու կլիմայի փոփոխությունների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Քանյեթեն, հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, փոխանցում է ТАСС-ը:
«Կոլեգիան կքննարկի Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Այս մասին զեկույցը կպատրաստեն ԵՀ փոխնախագահ, առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը, Եվրահանձնակատարներ Մարոշ Շեֆչովիչը և Միգել Արիաս Քանյեթեն», - հայտարարել է նա:
Ավելի վաղ ԵՀ-ը ԱՄՆ-ին կոչ է արել իր միակողմանի արգելող միջոցառումները համաձայնեցնել գործընկերների հետ և զգուշացրել է ԵՄ էներգետիկ անվտանգության համար պատժամիջոցների այդ փաթեթի հնարավոր բացասական հետևանքների մասին: