19/08/2017 13:24
Սիդնեյում մեքենան մխրճվել է անցորդների մեջ. կան տուժածներ (Տեսանյութ)
Սիդնեյի Չասթվուդ շրջանում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հայտնում է Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը և դուրս եկել փողոցի հետիոտնային հատված, որտեղ գտնվում են առևտրականների տաղավարները:
Միջադեպի հետևանքով վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է:
Ոստիկանությունը տեղի ունեցածը որպես ահաբեկչություն չի դիտարկում: