21/08/2017 15:15
Մարսելում մեքենան մխրճվել է ավտոբուսային երկու կանգառի մեջ
Ֆրանսիայի Մարսել քաղաքում մեքենան մխրճվել է երկու ավտոբուսային կանգառների մեջ, հայտնում է ТАСС-ը` հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ մեկ մարդ՝ 35-ամյա մի կին, մահացել է: Կա նաև մեկ վիրավոր: Ոստիկանները վարորդին ձերբակալել են։ Իրավապահներն այս պահին ահաբեկչության վարկածը բացառում են:
De gros moyens policiers engagés apparemment sur un véhicule suspect bd Charles Livon Vieux-Port #Marseille pic.twitter.com/Ygqu875l8U
— David Coquille (@DavidLaMars) August 21, 2017