22/09/2017 11:23
Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ թվային օրակարգի մշակմանը:
«Մեկնարկել ենք թվային օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները: Դրա մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ստեղծման գործում ներառվել են տեղական և միջազգային լավագույն մասնագետները:
Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» ու «Թվային Հայաստան» հիմնադրամների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալներն ու օժանդակությունը: