26/09/2017 17:00
WSJ. ԱՄՆ-ն կսահմանափակի իր տարածքով ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Միացյալ Նահանգների տարածքում Բաց երկնքի պայմանագրի շրջանակում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների սահմանափակումների մասին հայտարարել, հայտնում է The Wall Street Journal- ը, փոխանցում է ТАСС-ը:
Այդ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից համանման սահմանափակումներով։ «Չնայած պայմանագիրը թույլ է տալիս թռիչքներ իրականացնել մինչև 5 000 կմ հեռավորության վրա, Ռուսաստանը 500 կիլոմետր է սահմանել Կալինինգրադի մարզում թռիչքների համար», - թերթին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Պարբերականի տվյալներով՝ սահմանափակումները կարող են կիրառվել Ալյասկայում և Հավայան կղզիներում դիտորդական թռիչքների վրա: ԱՄՆ-ն իր պաշտոնական որոշումը կհայտարարի երեքշաբթի՝ Վիեննայում կայանալիք Բաց երկնքի խորհրդատվական հանձնաժողովի նիստում: