12/10/2017 13:47
Սիրիայում սպանվել է ԻՊ-ին հարած Սպիտակ այրի մականվամբ բրիտանուհին
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածով, ինչպես ենթադրվում է, սպանվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման հարած բրիտանուհի Սալլի Ջոնսը՝ Սպիտակ այրի մականվամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Times-ին:
Բրիտանական կառավարության աղբյուրները հայտնել է, որ Ջոնսին վերացրել են հունիսին Իրաքի հետ սահմանին: Ենթադրվում է, որ ավիահարվածից զոհվել է նաև նրա 12-ամյա որդին:
Սալլի Ջոնսը, որը հատնի է նաև որպես Ում Հուսեյն Բրիտանիա կամ Սպիտակ այրի, ընդունել է իսլամ և իր սիրեցյալի՝ ներգաղթյալ Ջունայիդ Հուսեյնի ազդեցությամբ մեկնել Սիրիա, որտեղ նրանք միացել են ԻՊ-ին: Ջոնսն իր հետ տարել է նաև որդուն: 2015 թվականին Հուսեյնն սպանվել է ավիահարվածից: