14/10/2017 15:41
Ղրղզստանի նախագահի ընտրությունների օրը կարգելվեն բոլոր հարցումների հրապարակումները
Ղրղզստանի նախագահի ընտրություններն առանց exit-pool-ի կանցնեն, ասվում է հանրապետության ԿԸՀ հայտարարության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Ղրղզստանի նախագահի և պատգամավորների ընտրությունների սահմանադրական օրենքի համաձայն, քվեարկությունից 5 օրացույցային օր առաջ, նաև ընտրության օրը լրատվամիջոցներում հասարակական կարծիքի, ընտրություևններրի արդյուքների կանխատեսման և ընտրությունների հետ կապված այլ ուսումնասիրությունների հրապարակում, չի թույլատրվում», - ասել է ԿԸՀ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այս պահանջների խպախտման դեպքում, օերնքով պատասխանատվություն է սահմանված:
Ղրղզստանի նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին: Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 11 թեկնածու: