16/10/2017 13:59
Թուրքիան ու Ադրբեջանն իրենց պանթուրքիստական գաղափարներում փորձում են օգտագործել Վրաստանը. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետությունում հետևում են հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարների հանդիպման հետ կապված զարգացումներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետութան նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Սպասվելիք հանդիպումն, իսկապես, բավականին հետաքրքիր է: Թուրքիան և Ադրբեջանն իրենց պանթուքրիստական գաղափարներում հաճախ են փորձում օգտագործել Վրաստանը», - ասաց Դավիթ Բաբայանը` հույս հայտնելով, որ Վրաստանը, ինչպես և մինչ այս, կպահպանի չեզոքությունը տարածաշրջանում:
«Քանի որ պանթուրքիստական գաղափարներն առաջին հերթին սպառնալիք կարող են դառնալ հենց Վրաստանի համար», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց` Հայաստանի ու Վրաստանի միջև ևս բավականին բարիդրացիական հարաբերություններ կան.
«Վերջերս են տեղի ունեցել հանդիպումներ Հայաստանի ու Վրաստանի բարձրաստիճան ղեկավար կազմի միջև»: