19/10/2017 12:03
Բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը կպատժվի ազատազրկմամբ
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նագխագիծը:
Ըստ նախագծի, առաջարկվում է քրեական օրենսգիրքը լրացնել նոր 130.1 հոդվածով:
Հոդված 130.1. Բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը
1. Բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: