06/11/2017 19:08
Չեչնիայում Պուտինի մասին լավագույն բանաստեղծության համար iPhone X-ը կստանա 3-րդ դասարանի աշակերտուհին
Չեչնիայի Բենո Յուրտ գյուղի 3-րդ դասարանի աշակերտուհի Հեդա Իբահիևան դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին լավագույն բանաստեղծության մրցույթի հաղթողը: Աղջիկը կպարգևատրվի iPhone X-ով, իր Instagram-ում ասել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Մեկ օրում ավելի քան 3 հազար բանաստեղծություն ենք ստացել: Մրցույթի մասնակիցները երեխաներ էին և տարեց մարդիկ, երիտասարդներ, բնակչության բոլոր հայտնի խավերի ներկայացուցիչներ», - նշել է Քադիրովը:
Չեչնիայի նախագահն ընդգծել է, որ Հեդան մրցույթին չի մասնակցել հանուն հեռախոսի, այլ որպեսզի «արտահայտի նախագահի նկատմամբ սերն ու հարգանքը»:
Քադիրովն աղջկան, նաև նրա ուսուցիչներին շնորհավորել է հաղթանակի համար: Նա հույս է հայտնել, որ սմարթֆոնը նրան կօգնի շփվել աշխարհում նույնպիսի օժտված երեխաների հետ: Քադիրովի խոսքով՝ Հեդա Իբահիևան արդեն 4 լեզու գիտի:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: