11/11/2017 09:45
Նալբանդյան. Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է Իսրայել-Ադրբեջան սպառազինությունների առքուվաճառքի խոշոր գործարքներին։
«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների։ Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել», - ասել է Նալբանդյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ն են Հայաստանի սպասումներն Իսրայելից այս խնդրի վերաբերյալ, Նալբանդյանը պատասխանել է. «Ասացի այն, ինչ կարող էի ասել Ձեզ։ Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: