04/12/2017 18:42
Թեհրան. ԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարացնում է կարգավորումը
ԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարություններ է ստեղծում այս երկրում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին, РИА Нлвости-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
Նա նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում «առաջ է շարժվում,և մենք շատ կարևոր առաջընթաց ենք տեսնում այդ գործում»։
Միաժամանակ նա հայտարարել է, որ Իրանում «կասկածով են վերաբերվում այս երկրում ԱՄՆ ունեցած դերին․ նրանք այնտեղ ստեղծում են ռազմաբազաներ և արկածներով են զբաղվում»։
Պատգամավորը ընդգծել է, որ «ամերիկացիների ներկայությունը Սիրիայում բացարձակապես անօրինական է, և նրանք իրենց ներկայությամբ այնտեղ խնդիրներ է առաջացնում»։