07/12/2017 13:00
ԱՄՆ-ի քաղաքացիները նախազգուշացվել են Իսրայելում դեսպանատան տեղափոխման հետ կապված վտանգի մասին
Մի ամբողջ շարք պետություններում ԱՄՆ-ի դեսպանությունների աշխատակիցները նախօրեին արտասահմանում գտնվող ամերիկացիներին հայտնել են նրանց անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով, ասված է ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնական կայքերում, փոխանցում է ТАСС-ը:
Այդ հայտարարություններով հանդես են եկել, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և Բելառուսում գործող ԱՄՆ-ի դեսպանությունները: Դրանց ներկայացուցիչները նշել են, որ Թրամփի որոշումը «կարող է առաջացնել բողոքներ, և դրանցից մի քանիսը կարող են հանգեցնել բռնության»: Համանման նախազգուշացումներ են զետեղված Աֆղանստանում, Իսրայելում, Հորդանանում և Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունների կայքերում: