12/12/2017 20:31
Չիտայում ավտոմեքենաներով «պատկերել են» եղևնի (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում կիրակի կայացած հետաքրքրական ֆլեշմոբի ժամանակ ավտոմեքենաներից «պատկերել են» յուրահատուկ ամանորյա տոնածառ, հայտնում է Zab.ru-ն:
Ընդհանուր առմամբ, ֆլեշմոբի իրականացման համար ծախսվել է մոտ 2 ժամ, դրան մասնակցել է շուրջ 150 մեքենա, իսկ տոնածառի աստղը կազմվել է 11 ոստիկանական ավտոմեքենայից: Բացի տոնածառից՝ ֆլեշմոբի մասնակից վարորդներին հաջողվել է նաև նույն կերպ երկու ձյան փաթիլի պատկեր ստանալ եղևնու կողքին: