12/12/2017 15:02
Ոչ ոք չի կարող ժխտել՝ թանկացումը նախ ազդում է սոցիալապես անապահով խավի վրա. Վարդան Արամյան
Չեք գտնի աշխարհում մի սպառող՝ անկախ նրանից՝ ինչ խավի է նա պատկանում, որ դրական արձագանքի ցանկացած գների բաձրացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Անդրադառնալով թանկացումների մասին ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտարարություններին այն մասին, որ դրանք չեն ազդում աղքատների վրա, քանի որ նրանք, միևնույն է, թանկ ապրանքներ չեն սպառում՝ Արամյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ժխտել՝ թանկացումը նախ ազդում է սոցիալապես անապահով խավի վրա։
«Մեր գործընկերները ուրիշ բան են ասում։ Իրենք մի քիչ ավելի սրացված են ներկայացրել, բայց ես չեմ կարծում, որ այդքան մեծ աղմուկ էր պետք բարձրացնել դրանից։ Նրանք փորձել են բացատրել, թե թանկացումները հարաբերականորեն ինչպես են ազդում մարդկանց վրա։ Հարաբերականորեն, այն մարդը, որը ավելի շատ է ապրանքներ սպառում, իր վրա ավելի շատ է զգում դրա ազդեցությունը, քան այն մարդը, որը հարաբերականորեն քիչ է սպառում», - նշեց Արամյանը։